ՀՍՀ/ԹԱՄԻԼԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԹԱՄԻԼԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, թամիլ ժողովրդի գրականությունը: Ստեղծվել է I հազարամյակի սկզբներին: «Ապարանջանի պատմությունը», «Մարգարտյա գոտի» և երեք այլ Էպիկական պոեմներում (I հազարամյակի 2-րդ կես) նկատելի է բուդդայականության և ջալնիզմի ազդեցությունը: VII—VIII դդ. սկզբներին ծնունդ է առել բհաքթի գրականությունը՝ «4000 սուրբ հիմն» անթոլոգիան, 12 «Սուրբ ժողովածու»: Ավելի ուշ շրջանում աչքի են ընկնում կրոնական բանաստեղծներ Արունագիրին (XV դ.), Շիվապրահասարը (XVII դ.), Թայյումանավարը (XVIII դ.): XIX դ. տարածվել են լուսավորական գաղափարներ, մեծացել է հետաքրքրությունը ազգային գրականության նկատմամբ: XVII—XVIII դդ. սկզբնավորված արձակը XIX դ. հաստատվում է որպես գրականության ինքնուրույն սեռ (Ս. Վեդանայազամ Պիլլաի, 1826-89): Արձակ ստեղծագործությունների հիմքում լուսավորական ռեալիզմն է: XX դ. հայտնի են Սուպպիրամանիի Բարադին (1882—1921), Կալկին (1899—1954), Ռ. Ա. Մահադևանը (1913—57), Պուդումեի Պիտտանը (1906—1948), Կ. Ջագաննադան (ծն. 1906):
Գրկ. Смирнова И., Краткий очерк развития тамильской литературы (до конца XIX в.), в кн.: Литературы Индии, М., 1958.
