Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԻԼԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԻԼԵՐԵՆ, Հնդկաստանի պաշտոնական ճանաչում ստացած լեզուներից: Պատկանում է դրավիդյան լեզվաընտանիքին: Խոսվում է Մադրաս նահանգում, մասամբ՝ հարակից վայրերում ու թամիլական գաղթօջախներում: Խոսողների թիվը՝ մոտ 30 մլն: Գրականը գրքային, պակաս հասկանալի լեզու է, խոսակցականը՝ ընդհանուր ու հասկանալի բոլորին, բայց քիչ ուսումնասիրված: Հնչյունական համակարգում առանձնացվում են 19 ձայնավորական և 32 բաղաձայնական տարրեր: Շեշտը ուժային-քանակային և ազատ է (փոփոխական): Կառուցվածքով կցական լեզու է: Գոյականն ունի սեռի, թվի, հոլովի, բայը՝ դրականի ու բացասականի, եղանակի, ժամանակի, թվի, դեմքի, սեռի կարգեր, առատ է դիմավոր և անդեմ ձևերով: Այբուբենը վանկագիր է:

Գրկ. Андронов М., Дравидийские языки, М., 1965 Նույնի, Грамматика тамильского языка, М., 1966.