Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԻՐՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԻՐՈՎ Ակիմ (Թամիրյանց Հովակիմ, 1898, Բաքու—1973), կինոդերասան: Եղել է ՄԳԱԹ-ի դերասան, 1922—24-ին նույն թատրոնի կազմում հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում: 1924-ին հաստատվել է Նյու Յորքում, մինչև 1928-ը հանդես եկել տարբեր թատրոններում: 1929-ին հրավիրվել է Հոլիվուդ: Նկարահանվել է ամեր., անգլ., ֆրանս. շուրջ 70 ֆիլմերում, այդ թվում Կ. Բրաունի «Շղթայվածը» (1934), Պ. Սթարջեսի «Մեծ Մակ Գինտի» (1940), Լ. Ֆենտոնի «Ներիր իմ անցյալը» (1946), Ժ. Դասսենի «Տոպկապի» (1946), Քրիսաիան-Ժակի «Սև կակաչ» (1964), Վ. դե Միկայի «Աղվեսի ետևից» (1967): «Պարոն Արկադին» (1955) և «Չարիքի ծարավը» կինոնկարներում մարմնավորած ժակոբ Զուկի և Ջո Դրանդիի կերպարները Թ-ի գլուխգործոցներն են:

Ն. Թահմիզյան