Jump to content

ՀՍՀ/ԹԱՄԼԸԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄԼԸԳ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Ադաբազարից հյուսիս: XX դ. սկզբին ուներ 70 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և շերամապահությամբ: Գեղեցիկ բնության և առողջարար կլիմայի շնորհիվ Թ. ադաբազարցիների համար եղել է ամառանոց: Գյուղն ուներ վարժարան (Ս. Ատեփանոսյան, 35 աշակերտ) և քարաշեն եկեղեցի: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է: