ՀՍՀ/ԹԱՄՄՈՒԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՄՄՈՒԶ, Դումուզ, ջրի և պտղաբերության աստվածը շումերների, բաբելոնացիների, ասորեստանցիների դիցաբանում: Բաբելոնա-ասորական առասպելներում Թ-ին վերագրվել են մեռնող և հարություն առնող բնության հատկություններ, ըստ այդմ Իշտարը բազմաթիվ փորձություններով ձգտել է ետ բերել տարտարոսում գտնվող իր տարփածուին՝ Թ-ին: Թ-ի պաշտամունքը տարածված է եղել նաև Պաղեստինում: Համանման է Օսիրիսի և Ադոնիսի պաշտամունքին: Ուսումնասիրողները (Մ. Էմին, Գ. Ղափանցյան, Մ. Աբեղյան) Արայի և Շամիրամի, Թ-ի և Իշտարի մասին առասպելնում գտնում են ծագումնաբանական ընդհանրություններ:
