Jump to content

ՀՍՀ/ԹԱՄՐԱԶՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՄՐԱԶՅԱՆ Հրանտ Սմբատի (ծն. 6.9. 1926, գ. Աչաջուր, Իջևանի շրջան), հայ սովետական գրականագետ-քննադատ, բանասիրական գիտությունների դ-ր, պրոֆեսոր (1962), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1970), ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1948), որտեղն հայ գրականություն է դասավանդում 1954-ից: 1968-ից հայ սովետական գրականության ամբիոնի վարիչն է: Հրատարակել է «Շիրվանգադեի դրամատուրգիան» (1954, ռուս. հրտ. 1956), «Շիրվանգադե. կյանքը և գործը» (1961, ռուս. հրտ. 1967), «Սիամանթո» (1964 և 1969), «Երիտասարդ Չարենցը» (1974, արժանացել է գրողների միության մրցանակին), «Դերենիկ Դեմիրճյան» (1976 և 1977) մենագրությունները, «Գրական ուղիներում» (1962, ռուս. հրտ. 1973), «Պոեզիան պատմության քառաղիներում» (1971), «Գրական դիմանկարներ» (1975) ժողովածուները և այլ աշխատություններ: Թ., որին բնորոշ են գրական երկերի ակունքների ու գեղարվեստական յուրահատկությունների վերհանումը, վերլուծութեան միտքը, հայ գրողների գործերը քննության է առել նորովի: Գրել է նաև հայկ. միջնակարգ դպրոցի IX դասարանի «Հայ գրականություն» դասագիրքը (1957, 8-րդ հրտ., 1976, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1974):