Jump to content

ՀՍՀ/ԹԱՅԹԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՅԹԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Արարատը շրջանում (1978-ից՝ Վանաշեն), Վեդի գետի ափին, շրջկենտրոնից 4 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն, մսուր-մանկապարտեզ, բուժմանկաբարձական կայան, կենցաղսպասարկման տաղավար: Թ-ի կոլտնտեսական Պ. Ս. Պողոսյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Թ. հիմնադրվել է 1924-ին: