ՀՍՀ/ԹԱՅԻՐՈՎ
ԹԱՅԻՐՈՎ Վասիլ Եգորի 20.10(1.11). 1859, գ. Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ ք. Կիրովական)—23.4.1928, հայազգի սովետական այգեգինեգործ: 1905-ին Օդեսայլում հիմնել է գինեգործական գիտափորձնական առաջին կայանը (այժմ՝ Թայիրովի անվ. խաղողագործության և գինեգործության ԳՀԻ, Ուկր. ՍՍՀ): 1892-1918-ին և 1927—32-ին Թ. եղել է իր կազմակերպած «Վեստնիկ վինոդելիյա» (Вестник виноделия») ամսագրի խմբագրի Գիտական աշխատանքները նվիրված են այգեգործական վիճակագրությանը, ավազահողերում խաղողի վազի սննդառության, ՍՍՀՄ-ում խաղողի սորտերի նկարագրության և շրջանացման, ինչպես նաև ֆիլոքսերայի դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերին: Եղել է 18 գիտական ընկերությունների իսկական և թղթակից անդամ: Թ-ի անունով է կոչվում ՀՍՍՀ Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի խաղողագործական սովետական տնտեսությունը
Երկ. Виноградное вино и алкоголизм ՜, Одесса., 1915 Укрепление и использование песков в связи с культурой винограда, Одесса, 1923.
Գրկ. Сб. посвященный В. Е. Таирову в ознаменование 40-летию его деятельности, ч. 2, Чевствование, Одесса, 1926.
