ՀՍՀ/ԹԱՅՄԻՐԻ (ԴՈԼԳԱՆՈ-ՆԵՆԵՑԱԿԱՆ) ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ
ԹԱՅՄԻՐԻ (ԴՈԼԳԱՆՈ-ՆԵՆԵՑԱԿԱՆ) ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի կազմում: Կազմվել է 1930-ի դեկտ. 10-ին: Տարածությունը 862,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 44 հզ. (1977): Բաժանվում է 3 վարչական շրջանի: Կենտրոնը՝ Դուդինկա: 1971-ի Փետր. 11-ին պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի, 1972-ի դեկտ. 29-ին՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Բնությունը: Թ. ի. օ. ընդգրկում է Ասիայի ամենահյուսիսային մասը՝ Թայմիր թերակղզին (Գիդանի ծովախորշի և Խատանգայի ծոցի միջև ընկած կղզիների հետ), Միջին Սիբիրական սարահարթի հս. մասը և Հյուսիսային երկիր արշիպելագը: Ռելիեֆը, Ենիսեյից արմ., դաշտավայրային է, թերակղգու ափերի մոտ՝ քարքարոտ, զառիթափ: Օկրուգի մեջ է մտնում Նորիլսկի հանքային շրջանը՝ պղնձանիկելային, քարածխի. նավթի, գազի և ոչհանքային օգտակար հանածոների հանքավայրերով, հս-ում՝ Թայմիրի քարածխային խոշոր ավազանն է: Կլիման արկտիկական և մերձարկտիկական է: Ձմեռը խիստ է, երկարատև, ամառը՝ զով, կարճատև: Հունվարի միջին ջերմաստիճանը Դուդինկայում մոտ —30°C է, հուլիսիևը՝ հս-ում՝ 2°C, հվ-ում՝ 13°C, տարեկան տեղումները.՝ 110—350 մմ: Վեգետացիոն շրջանը 40-80 օր է: Տարածված է բագմամյա սառածությունը: Խոշոր գետերից են Ենիսեյը, Պյասինան, Խատանգան, Ստորին և վերին Թայմիրաները: Կան շատ լճեր: Օկրուգի տարածքը մտնում է արկտիկական, տունդրային և անտառատունդրային գոնաների մեջ: Բնակչությունը: Օկրուգում բնակվում են ռուսներ (մոտ 80 ), դոլգաններ (12), նենեցներ (6), նգանասասեր, Էնեցներ: Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 0,05 մարդ է, քաղաքային բնակչությունը 64 է: Կա մեկ քաղաք (Դուդինկա),մեկ քտա (Դիքսոն): Տնտեսությունը: Արդյունաբերական արտադրանքի մեջ առաջատար տեղ են գրավում լեռնաարդյունաբանող և ձկնեղենի արդյունաբերությունը: Տնտեսության ավանդական ճյուղերն են՝ եղջերվաբուծությունը, մորթեղենի արդյունագործությունը և ձկնորսությունը: Նոր ճյուղերից են՝ կաթնատու անասնապահությունը և գազանաբուծությունը: 1931—1974-ին արդ. արտադրանքի արտադրությունն աճել է 26 անգամ: Խիստ զարգացել է գունավոր մետալուրգիան (Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատ): Ձկան մշակման գործարաններ կան Դուդինկայում, Խատանգայում և Ուստ-Պորտում: 1975-ին օկրուգում կար 93 հգ. գլուխ եղջերու: Մորթեղենի հիմնական մասը տալիս է վանդակային գազանաբուծությունը (երկնագույն աղվես, արծաթափայլ սև աղվես):
