Jump to content

ՀՍՀ/ԹԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆ, զովացուցիչ խմիչք: Պատրաստվում է մածունը ջրի հետ խառնելու, ինչպես և խնոցու օգնությամբ յուղը զատելու միջոցով: Կարասներում և կճուճներում որոշ ժամանակ մնալուց հետո ստանում է հաճելի համ Թ-ին երբեմն ավելացնում են աղ: Թ-ից պատրաստում են սպաս, ժաժիկ, չորթան, սխտորով, սոխով, վարունգով, կանաչիներով թանաբրդոշ: Սխտորած Թ. ավելացվում է ձավարով կամ ալյուրով շիլային: Որոշ ազգագրական շրջաններում եփած Թ-ի ջրային մասը հեռացնում են, իսկ մածուկը պահում բերանը հերմետիկ փակած կավամանում՝ ձմեռվա համար: Այն օգտագործում են ջրում լուծելով: Հանքային ջրերով պատրաստված Թ. օգտագործվում է իբրե բուժիչ միջոց:

Լ. Պետրոսյան