ՀՍՀ/ԹԱՆՁՐԱՀԱՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՆՁՐԱՀԱՎ (Alca torda), սուզաբադերի ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը 41—48 մմ է, քաշը՝ 520—900 գ: Մեջքը և գլուխը սև են, փորը սպիտակ է: Կտուցը երկար է՝ կողքերից սեղմված: Տարածված է Ատլանտյան օվկիանոսի հս. մասում: ՍՍՀՄ-ում ապրում է Սպիտակ և Բարենցի ծովերի ափերին, հազվադեպ՝ Լադոգա լճում: Բնադրում է մերձափնյա ժայռերում, դնում է 1 ձու: Թխսում են և էգը, և արուն (35—36 օր): Սնվում է մանր ձկներով: Արդյունագործական նշանակություն չունի:
