Jump to content

ՀՍՀ/ԹԱՆՏՐՃԸԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՆՏՐՃԸԳ, գյուղ Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի վիլայեթի Շապին-Գարահիսար գավառում, համանուն գյուղաքաղաքից 7 կվ հեռավորության վրա: 1914-ին ուներ 140 (18 ընտանիք) հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Ղազար): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Սեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճանապարհին: