ՀՍՀ/ԹԱՇՃՅԱՆ ՄԿՐՏԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՇՃՅԱՆ Մկրտիչ Տիգրանի (1885, Թուրքիա—1958, Աբադան), հայ դերասան և ռեժիսոր: Բեմական կյանքն սկսել է 1906-ին, Թիֆլիսում: Նրա ստեղծած թատերախմբերում տարբեր տարիների հանդես են եկել Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը, Գ. Ջանիբեկյանը և ուրիշներ: 1917-ին փոխադրվել է Թավրիզ և մինչև կյանքի վերջն աշխատել պարսկահայ թատրոնում: Հայերեն ներկայացումներին զուգընթաց, Թեհրանում ադրբ. բեմադրել է Շիրվանգադեի «Պատվի համար»ը և «Նամուս»ը: Թ. եղել է ռեալիստական խաղաոճի դերասան:
Գրկ. Ալեքսանդրյան Մ., Մկրտիչ Թաշչյան, Ե., 1964: Բ. Հովակիմյան
