Jump to content

ՀՍՀ/ԹԱՈՒՆՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՈՒՆՍ (Townes) Չառլզ Հարդ (ծն. 28.7. 1915, Գրինվիլ, Հարավային Կարոլինա), ամերիկացի ֆիզիկոս: Աշխատանքները նվիրված են քվանտային էլեկտրոնիկային: U. Մ. Պրոխորովից և Ն. Գ. Բասովից անկախ, առաջ է քաշել էլեկտրամագնիսական ալիքների գեներացման և ուժեղացման նոր սկզբունքի գաղափարը և դրա հիման վրա ստեղծել (ուրիշների հետ համատեղ) քվանտային առաջին գեներատորը՝ մազերը: Ա. Շավլովի հետ հիմնավորել է օպտիկական քվանտային գեներատորի (լազեր) ստեղծման հնարավորությունը: Քվանտային էլեկտրոնիկայի և ոչ գծային օպտիկայի մեթոդները կիրառել է աստղաֆիզիկայում և 1969-ին հայտնագործել (ուրիշների հետ) մազերային էֆեկտը տիեզերքում: 1964-ին արժանացել է նոբելյան մրցանակի: