ՀՍՀ/ԹԱՋՆԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՋՆԻՍ, թեջնիս, Մերձավոր և Միջին Արևելքի, Միջին Ասիայի ժողովուրդների գրականություններում, ինչպես և հայ աշուղական պոեզիայում ընդունված ոճական հնարանքների խումբ: Թ. երկու և ավելի նույնանուն բառերի օգտագործումն է միևնույն տողում: Զանազանում են 7 տեսակ Թ., լրիվ (թամ) Թ. կազմվում է գրությամբ և հնչումով միևնույն, իմաստով տարբեր բառերից (գուր—իշայծյամ, զուր—գերեզման): Անկատար (պակասավոր—նաղես) Թ-ում համադրվում է 2 բառ, որոնք համընկնում են բաղաձայններով, տարբերվում՝ կարճ ձայնավորներով (խալղ—ժողովուրդ, խոլղ—բնավորություն, բարք), բաղադրյալի (մորաքաբ) դեպքում՝ մեկ բառին համապատասխանում է նույն հնչումն ունեցող 2 բառ՝ մատանի—մատ անի, հասարակական—հասարակ ական):
