ՀՍՀ/ԹԱՋ ՄԱՀԱԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՋ ՄԱՀԱԼ (հայերեն՝ Թագի պալատ, Թագի տաճար), հնդկական ճարտարապետության նշանավոր կառույց, Շահ Ջահանի կնոջ դամբարանը (որտեղ հետագայում թաղվել է նաև ինքը՝ Շահ Ջահանը): Կառուցվել է մոտ 1630—52-ին, Զամնա գետի ափին, Ագրայի մոտ: Թ. Մ. (ճարտ. հավանաբար՝ Ուստադ Իսա և ուրիշներ) հինգ գմբեթանի շենք է (բարձրությունը մոտ 74 մ)՝ անկյուններում չորս մինարեթով: Արտաքինից սպիտակ, փայլեցրած մարմարով երեսապատ պատերը դրվագված են գունագեղ քարերով: Կոթողի գեղեցկությունը լրացնում է կից, կանոնավոր հատակագծով պարտեզը:
