Jump to content

ՀՍՀ/ԹԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՌ, լարային կնտնտոցային երաժշտական գործիք: Օգտագործվում է մենակատարման համար և անսամբլներում: Տարածված է Իրանում, Անդրկովկասում և Միջին Ասիայում: Հայ երաժիշտները (Բ. Մելիքյան, Ա. Սեյրանյան և ուրիշներ) զգալի ներդրում ունեն Թ-ի կատարողական արվեստի զարգացման ասպարեզում: