Jump to content

ՀՍՀ/ԹԱՌԱՅԱՆ ՍԵԴՐԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՌԱՅԱՆ Սեդրակ Ավագի (1862, Շամախի—25.11.1916, Թիֆլիս), հայ գրող, գրականագետ, թարգմանիչ: Սովորել է ծննդավայրի միսիոներական դպրոցում, ապա տեղափոխվել Գերմանիա, հետնել Լայպցիգի համալսարանի դասընթացներին, ստացել դոկտորի աստիճան: Խմբագրել է «Ընկեր» շաբաթաթերթը (1906—1914, ընդհատումներով): Հրատարակել է «Երկու վեպիկներ և մի քանի ոտանավորներ» (1887), «Ընտանիքի կյանքը» (1899) գրքերը: «Թաքնված կայծեր» (հրտ. 1903), «Ազրայիլ», «Արշալույս», «Սոկրատ», «Քրիստոսի փոխանորդը» դրամաները բեմադրվել են Թիֆլիսում: Թ. ժանրային առումով զարգացրել է պատմա-կենսագրական դրաման (Սոկրատի, Ս. Նազարյանի և այլոց մասին): 1900-ին հրատարակել է«Գյոթե», 1903-ին՝ «Բանաստեղծ իդեալիստ Շիլլեր» (2 հհ.) աշխատությունները, որոնք հայ հասարակությանը առաջին անգամ հանգամանորեն ծանոթացնում էին գերմ. մեծ գրողների կյանքին ու ստեղծագործությանը: Թարգմանել է Ֆ. Շիլլերի, Հ. Ջուդերմանի և ուրիշների դրամաները:

Լ. Ասմարյան