Jump to content

ՀՍՀ/ԹԱՌԱՅԱՆ ՎԵՐԳԻՆԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՌԱՅԱՆ Վերգինե Մակարի (ծն. 6.11. 1905, Թիֆլիս), հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դ-ր (1954), պրոֆեսոր (1955), ՀՍՍՀ ԳԱ թղթ-անդամ (1956), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1929-ին ավարտել է Թիֆլիսի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի քիմիա-դեղագործության բաժինը: Աշխատել է (1929-ից) Երեվանի քիմիայի կենտրոնական լաբորատորիայում, 1933—38-ին՝ Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետի ընդհանուր քիմիայի ամբիոնում: 1938—54-ին և 1962—77-ին՝ նույն ֆակուլտետի վերլուծական քիմիայի ամբիոնի վարիչը: Մշակել է սիլիկատների, որոշ քիմ. տարրերի և իոնների որոշման պոտենցաչափական և մերկուրառեդուկտաչափական նոր եղանակներ: Զբաղվել է նաև հազվագյուտ տարրերի (Re, SI, Та, Т I, Те ևն) բաղադրության, հատկությունների ուսումնասիրությամբ և որոշման վերլուծական եղանակների կատարելագործմամբ: Մշակել է նշված տարրերի միկրոքանակների որոշման լուծահանման-լուսաչափական նոր եղանակներ: 1965-ից ՍՍՀՄ ԳԱ վերլուծական քիմիայի գիտական խորհրդի անդամ է

Երկ. Меркуроредуктометрия. Меркуроре-дуктометрия как редуктометричкеский метод объемного анализа, Е., 1958 Аналитическая химия рения, Е., 1966.