Jump to content

ՀՍՀ/ԹԱՍԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՍԻԿ (մինչև 1968-ը՝ Թագագյուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ-արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան: Շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, գերեզմանոց, բերդատեղ, ամրոց, Դիքդաշ (մատուռ) ուխտատեղին: Հիմնադրել են Խոյից գաղթածները, 1828-ին: