Jump to content

ՀՍՀ/ԹԱՎԵՐՆԻԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՎԵՐՆԻԵ (Tavernier) Ժան Բատիստ (1605, Փարիզ—1689, Մոսկվա), Ֆրանսիական առևտրական, ճանապարհորդ, ուղեգրող: Ծագումով՝ Հոլանդիայից: Եղել է արլ. մի շարք երկրներում և գրել ուղեգրություններ՝ «Ժ. Բ. Թավերնիեի վեց ճանապարհորդությունները», որը թեև առևտրականի տեղեկատու-ուղեցույց է, բայց հետաքրքրական է նաև որպես պատմական աղբյուր: Հայաստանում (Կարին, Կարս, Անի, Էջմիածին, Նախիջևան, Ջուղա) եղել է առաջին (1631—33) ճանապարհորդության ժամանակ և արժեքավոր տեղեկություններ թողել քաղաքների վիճակի, առևտրի, արհեստների, հայերի կենցաղի, բարքերի և դավանանքի մասին

Երկ. Les six voyages de J. —В. Tavernier, v. 1-2, P., 1679.

Գրկ. Полиевктов М.А., Европейские путешественники XIII—XVIII вв. по Кавказу, Тифлис, 1935, с. 179—82.

Վ. Գրիգորյան