Jump to content

ՀՍՀ/ԹԱՎԻՍՈՒՓԼԵԲԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՎԻՍՈՒՓԼԵԲԱ (ն. Սվոբոդա), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ: Ունի հայկ. և վրաց. միջնակարգ դպրոցներ, գրադարան, բուժկայան: Հայերը եկել են Տրապիզոնի շրջանից, 1889-ին: