Jump to content

ՀՍՀ/ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական պայմանականության առանձնահատուկ սկզբունք, որ բնութագրական է առավելապես թատերական արվեստին: Թ՝. երեվույթը տպավորիչ դարձնելու ակնհայտ, չմիջնորդված եղանակ է՝ նպատակադիր հանդիսավորություն, ցուցադրականություն, կեցվածքայնություն, խոսքի մշակված ելևէջավորում: Թ. կյանքում ինքնակա նախասկիզբ է. արտահայտվում է հասարակական կենցաղի բոլոր բնագավառներում (կրոնա-պաշտամունքային ծեսեր, հրապարակային ցույցեր ու ելույթներ, մարզական մրցումներ): Թ. թատրոնում հիմնական արտահայտչամիջոց է:

Հ. Հովհաննիսյան