ՀՍՀ/ԹԱՐԱԽ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՐԱԽ, բորբոքային արտաքիրտ: Պղտոր, թանձր հեղուկ է, դեղնագորշավուն, երբեմն՝ կանաչ գույնի: Պարունակում է արյան սպիտակ մարմնիկներ (լեյկոցիտներ), սպիտակուցներ, հյուսվածքների, ֆերմենտների քայքայման նյութեր: Թ-ից տոքսիկ նյութերը կարող են անցնել արյան մեջ, ուստի այն անհրաժեշտ է հեռացնել:
