ՀՍՀ/ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՃԵՄԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՃԵՄԱՐԱՆ, Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարան Դամասկոսում: Հիմնադրվել է 1898-ին: Ենթակա է Կիլիկիայի կաթողիկոսությանը (մինչև 1929-ը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին): Պահվում է սաներից գանձվող կրթաթոշակով, բարեսիրական ընկերությունների և անհատ բարերարների նպաստներով, ինչպես նաև դպրոցի համար կազմակերպված միջոցառումների հասույթներով: Սիրիայում դպրոցների պետականացումից (1967) հետո առաջնորդվում է պետ. ուսումնական ծրագրով: Ուսուցումը արաբերեն է, ավանդվում է նաև հայոց լեզու և կրոնի պատմություն (հայերենով): Ունի 3 բաժին՝ մանկապարտեզ (3 տարի), նախակրթարան (6 տարի) և միջնակարգ (3 տարի, հիմնադրվել է 1961-ին): 1975-ին ուներ մոտ 400 սովորող: 1959-ից տնօրենն է Տ. Ակինյանը: Սովետական Հայաստանից ստանում է դասագրքեր, պարբերականներ, այլ գրականություն:
