Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ, ճարտարապետական հուշարձան Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանի Այգեշատ գյուղի արևելյան մասում, VII դարի առաջին կեսի Հռիփսիմեատիպ կառույց, եկեղեցի: Թ. վ. է անվանել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը: Խիստ ավերված է. պահպանվել են արլ. աբսիդը, հս-արլ. սենյակը մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշով, հվ-արլ. սենյակի աննշան մասը: Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվանդան: Անկյունային քառակուսի սենյակները ծածկված են եղել գլանային թաղով: Անցումը գմբեթային քառակուսուց գմբեթին, որ ունեցել է գուրտեր և ներքուստ գլանային, արտաքուստ ութնիստ թմբուկ, իրականացվել է տրոմպերի միջոցով: Մուտքերը եղել են արմ-ից և հվ-ից, եկեղեցու ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված և ունեցել են «հայկական խորշեր»: Կառուցվածքը եղել է այնչափ կատարյալ, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը: U. Ստեփանյան