ՀՍՀ/ԹԱՐԳՅՈՒԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՐԳՅՈՒԼ (Թարգյուլյան) Լյուսի Սահակի (1905, Վան—1955, Երևան), հայ սովետական գրող: Ավարտել է Երևանի համալսարանը (1929), ապա՝ Մոսկվայի խմբագրա-հրատարակչական ինստ-ը (1933): 1927-ին խմբագրել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը, այնուհետև փոխադրվել Մոսկվա, զբաղվել գրական ստեղծագործական աշխատանքով: Հրատարակվել են Թ-ի «ճակատում» (1932), «Հսկաների շարքում» (1937), «Կոմիտաս» (1956) վեպերը, «Դեպի Իսպանիա» (1939) վիպակը, «Երաժիշտը» (1942), «Լուսնի սոնատ» (1944) պատմվածքների ժողովածուները:
