Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԹԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԹԱՌ, Տրտու, գետ Ադրբեջանական ՍՍՀ-ում, Կուրի աջ վտակը: Երկարությունը 200 կմ է, ավազանը՝ 2653 կմ²: Սկիզբ է առնում Ղարաբաղի բարձրավանդակից, 3158 մ բարձրությունից: Լեռնային գետ է, հոսքի մեծ մասն անցնում է կանիոնանման խոր կիրճերով: Սնումը գրունտային (71) և ձնաանձրևային է: Գետի միջին անկումը 15,5 մ է, Մաղաղիս գյուղի մոտ՝ 7,5 մ, հոսքի արագությունը՝ մոտ 4 մ/վրկ, տարեկան միջին ծախսը՝ 21,9 մ³/վրկ: Վարարում է գարնանը: Ունի ոռոգիչ և էներգետիկ (Մադաղիսի ՀԷԿ) նշանակություն: