Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ Միքայել Լևոնի (ծն. 15.8.1931, Թբիլիսի), հայ սովետական կոմպոզիտոր: 1957-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվ. Երաժշտա-մանկավարժական ինստ-ի ստեղծագործական բաժինը: Գրել է «Ով ես» (1965, բեմ. 1966), «Կոմս Կալիոստրո» (1976) օպերաները, «Ծովափին» (1948), «հարցաքննություն» (1948), «Երջանկության պոեմ» (1974), «Աղջիկը և մահը» (1975) բալետները, ձայնի և նվագախմբի կոնցերտ (1957), 15 ռոմանսաշար՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, Վ. Շեքսպիրի, Է. Հեմինգուեյի, Ա. Իսահակյանի, Ս. Եսենինի, 4. Մայակովսկու և ուրիշների խոսքերով՝ երգեր, երաժշտություն կինոնկարների («Գարնան 17 ակնթարթը») և դրամատիկական ներկայացումների համար: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1977):

Ա. Բուդաղյան