Jump to content

ՀՍՀ/ԹԱՐԽԱՆՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐԽԱՆՅԱՆ Արթուր Արտավագդի (ծն. 23.2.1932, Լենինական), հայ սովետական ճարտարապետ: 1957-ին ավարտել է Երեվանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ը: 1969-ից «Հայպետնախագիծ» ինստ-ում ղեկավարում է տիպային նախագծման արվեստանոցը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են՝ կոթող-հուշարձան 1915-ի ապրիլյան եղեռնի զոհերին (1965, Ս. Քալաշյանի հետ), լայնէկրան եռադահլիճ «Ռոսիա» կինոթատրոնը (1970—74, համահեղինակներ՝ Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, կոնստրուկտոր՝ Գ. Գևորգյան), Երիտասարդների տունը (սկսվել է 1970-ին, համահեղինակ՝ Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան կոնստրուկտորներ՝ Գ. Գևորգյան, Ա. Բաղդասարյան), Արևմտյան նոր օդանավակայանը (սկսվել է 1975-ին, հեղինակային խմբի հետ) և այլ հասարակական շենքեր: Հեղինակ է բնակելի շենքերի տիպային նախագծերի, որոնք կառուցվել են Երևանի Սարյան, Չարենցի, Թամանցիների փողոցներում, Էրեբունի բնակելի թաղամասում:

Ա. Ալեքսանյան