ՀՍՀ/ԹԱՐԽԱՆՈՎ ԻՎԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՐԽԱՆՈՎ, Թարխանիշվիլի, Թարխան-Մոուրավի, Իվան Ռամագովիչ 3(15).6.1846, Թիֆլիս—24.8. (6.9).1908, Պետերբուրգ, ֆիզիոլոգ, Ֆ. Օվսյաննիկովի և Ի. Սեչենովի աշակերտը: 1869-ին ավարտել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան: Ուսումնասիրել է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, այդ թվում քնի, հիպնոսի երևույթները, օրգանիզմի վրա արտաքին ազդակների ներգործությունը, զբաղվել սոցիալական հիգիենայի հարցերով:
