ՀՍՀ/ԹԱՐԽԱՆՈՎ ՄԻԽԱՅԻԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՐԽԱՆՈՎ (իսկական ազգանունը՝ Մոսկվին ) Միխայիլ Միխայլովիչ 7(19).9. 1877, Մոսկվա—18.8.1948, Մոսկվա, ռուս սովետական դերասան, մանկավարժ, ռեժիսոր: ՍՄՀՄ ժող. արտիստ (1937): Ի. Մ. Մոսկվինի եղբայրը: Կերտել է երգիծական կերպարներ՝ Դիկոյ (Ա. Օստրովսկու «Ամպրոպ»), Սոբակեվիչ (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Ֆուռնաչե (Սալտիկով-Շչեդրինի «Պազուխինի մահը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943):
Գրկ. Загорский М., М.М. Тарханов, М.Л., 1946.
