ՀՍՀ/ԹԱՐԽԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ
ԹԱՐԽԱՆ ՅՈՒԶԲԱՇԻ, Իսախանով Թարխան Իսախանի որդի (ծն. թ. անոտ.—5.7.1749)հայ ազատագրական շարժման գործիչ, պարսկական և օսմանյան ասպատակիչների դեմ Ղարաբաղի սղնախների մղած պայքարի ղեկավար: Խաչենի մելիքական տան պայազատ: Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ռուս, արքունիք հղած բոլոր թղթերն ու երդմնագրերն ստորագրել է Մեծ սղնախի անունից: 1728-ի վերջին Ավան Յուզբաշու և սղնախների այլ ղեկավարների հետ մեկնել է Բաքու՝ տեղի ռուս, զորքի հրամանատարից զինական օգնություն հայցելու: Չստանալով ակնկալածը՝ Ավանը վերադարձել է Ղարաբաղ, մյուսներին Թ. Յ-ու գլխավորությամբ ճանապարհել Պետերբուրգ՝ օգնությունն արքունիքից խնդրելու: 1729-ին Պետերբուրգում, արտաքին գործերի կոլեգիային Թ. Յ. զեկույց է տվել Ղարաբաղի ու հարակից մյուս հայկ. շրջանների բնակչության վիճակի և սղնախների ռազմ, պատրաստության մասին: Ռուս, կառավարությունը Թ. Յ-ու, Ավանի և իրենց հպատակների վերաբնակության համար տեղեր է հատկացրել Կասպիականի հս. ափերում ու Տիրվանում: Սակայն նրանք հրաժարվել են և մտել զինվորական ծառայության ռուս, բանակի հայկական էսկադրոնում: 1743-ին Թ. Յ. ստացել է մայորի աստիճան:
Գրկ. Армяно-русские отношения в первой трети XVIII века, Сб. док., т. 2, ч. 2, Е., 1967 Армянское войско в XIII веке (под-гот. А. Н. Хачатрян), Е., 1968.
Բ. Ուլուբաբյան
