ՀՍՀ/ԹԱՐԽՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՐԽՈՒՆ (Artemisia dracunculus), բարդածաղկավորների ընտանիքի օշինդր ցեղի բազմամյա խոտաբույս: Վայրի վիճակում՝ հանդիպում է Եվրոպայում և Ասիայում: Մշակովի Թ-ի ցողունը ուղղաձիգ է, 60—80 սմ բարձրությամբ: Տերևները հերթադիր են, ամբողջական, նշտարաձև, մուգ կանաչ գույնի, ունեն հաճելի համ և հոտ, ծաղիկները սպիտակ են, խմբված հուրաններում: Թարմ կամ չորացրած Թ. օգտագործվում է որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին, կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է: ՍՍՀՄ-ում տարածված է Կււվկասում, Միջին Ասիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, ՀՍՍՀ-ում մշակվում է ամենուր:
