Jump to content

ՀՍՀ/ԹԱՐՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՐՅԱՆ (իսկական ազգանունը՝ Թարխարարյան) Ստեփան Միքայելի 17(29). 8.1899, Թիֆլիս—20.5.1954, Երևան, հայ սովետական քանդակագործ, նկարիչ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1918-ին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստական ուսումնարանը, 1927-ին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը և տեդափոխվել Երևան: 1920-ին որմնանկարներ է պատճենահանել Անիում: Աշխատել է քանդակագործության («Քարտաշ», 1926, գիպս, «Նկարիչ Վանո Խոջաբեկյանի դիմաքանդակը», 1920), գեղանկարչության («Մարտ», 1916, «Նատյուրմորտ», 1918), գրաֆիկայի («Անիի ընդհանուր տեսարանը», 1920, «Աշտարակի կամուրջը», 1936), բեմանկարչության (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», 1927, 1940, 1945, «Պեպո», 1929, 1948, «Քանդած օջախ», 1938, Ն. Ֆ. Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938, Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում), կինոյի ձեվավորման («Կիկոս», 1932, «Գիքոր», 1932) ասպարեզներում: