ՀՍՀ/ԹԱՓԱԼՑՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՓԱԼՑՅԱՆ Քրիստափոր Կնյազի 20.9. 1910, գ. Կոփ (Արևմտյան Հայաստանի Բուլանըխի գավառում)—2.11.1967, Երեվան, հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Երևանի համալսարանը (1939), Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստ-ի գրական բարձրագույն դասընթացները (1950): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941—45). եղել է 89-րդ հրաձգային հայկ. դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը: Լույս են տեսել Թ-ի «Վիկտորիա» (1937), «Կյանքի արշալույսը» (1939), «Պատերազմ» (հ. 1—4, 1946—65), «Ոսկե հովիտ» (1955), «Հայրենաշեն» (գիրք 1—2, 1963-73) վեպերը:
