Jump to content

ՀՍՀ/ԹԱՓԱՆԼԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԱՓԱՆԼԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում (1978-ից՝ Գեղասար), Փամբակ գետի ափին, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է ճակնդեղի և հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1826—27-ին: