ՀՍՀ/ԹԱՓԱՌՈՂ ԵՐԻԿԱՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՓԱՌՈՂ ԵՐԻԿԱՄ, շարժուն երիկամ, Երիկամի իջվածք, երիկամների հիվանդություն, արտահայտվում է երիկամների ոչ բնականոն շարժունությամբ: Պատճառներն են՝ երիկամների վնասվածքները, հարերիկամային ճարպաբջջանքի խիստ նվազելը, ֆիզիկական ծանր աշխատանք կատարելը, ներ-որովայնային ճնշման իջեցումը: Ախտանշաններն են՝ գոտկատեղի բութ ցավեր, երիկամային խիթ (կոլիկա), թիակների տակ ճնշման զգացում, թուլակոդերում օտար մարմնի զգացում, սրտխառնոց, փորկապություն, երբեմն մեզի հոսքի խանգարում, երիկամի ավազանի լայնացում և ավազանաբորբ: Բուժումը՝ երիկամային բանդաժի օգտագործում, որովայնի մկանունքը ամրապնդող մարմնամարզություն, ծանր դեպքերում՝ վիրահատություն:
