ՀՍՀ/ԹԱՓԱՌՈՂ ՀՈՍԱՆՔՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԱՓԱՌՈՂ ՀՈՍԱՆՔՆԵՐ, էլեկտրական հոսանքներ հողում, որոնք ճյուղավորվում են հետադարձ հաղորդալար ծառայող հաստատուն հոսանքի էլեկտրատրանսպորտի (տրամվայ, մետրո ևն) ռելսերից: Ճանապարհին հանդիպելով մետաղական կառույցների (մալուխ, գազի, ջրի խողովակներ), Թ. հ. անցնում են դրանցով և դուրս գալով (անոդային գոտի), հողով վերադառնում հաստատուն հոսանքի աղբյուրին, անոդային գոտիում քայքայելով մետաղական կառույցները: Թ. հ. առաջանում են նաև հաստատուն հոսանքի այնպիսի տեղակայանքներից (հեռագրասարք ևն), որոնք որպես հետադարձ հաղորդալար օգտագործում են հողը: Ստորգետնյա մետաղական կառույցները կոռոզիայից պաշտպանում են էլեկտրական պաշտպանիչ միջոցներով (էլեկտրական դրենաժ, կաթոդային և պրոտեկտորային պաշտպանություն):
