ՀՍՀ/ԹԲԻԼԻՍԻԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ԹԲԻԼԻՍԻԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել է 1927-ի հունիսի 13-ին, Թբիլիսիի Հայարտան խորհրդի որոշմամբ, նույն կազմակերպության Կամերային թատրոնը վերակազմելով որպես մանկապատանեկան (ղեկ. Ա. Բուրջալյան): 1928-ի մարտի 19-ին թատրոնը կոչվել է 26 կոմիսարների անվամբ և բացվել Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար»ի բեմադրությամբ (ռեժ. Ա. Բուրջալյան): 1929-ի նոյեմբ. 13-ին վերանվանվել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի պետական հայկական թատրոն և գոյատևել մինչև 1945-ի հուլիսի 1-ը (վերջին ներկայացումը Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»ն էր): Թատրոնի լավագույն բեմադրություններից են՝ Ս. Մթվարաձեի ու Բ. Գամբեկելու «Արսեն Մարաբդելի» (1936, ռեժ. Ա. Աբարյան), Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939, ռեժ. Ս. Քափանաևյան), Ա. Բրուշտեյնի «Կապտագույն և վարդագույն» (1941, ոեժ. Հ. Վարձիգուլյան), Պահարեի «Չախ-Չախ թագավոր» (ըստ Հ. Թումանյանի, 1945, ոեժ. Լ. Ֆիդանյան): Գլխավոր Ռեժիսորներ աշխատել են՝ Ա. Արմենյանը (1928—1929), Ա. Աբարյանը (1930—37) և Ս. Քափանակյանը (1937—44), ռեժիսորներ Լ. Ֆիդանյանը և Հ. Վարձիգուլյանը, նկարիչներ Զ. Սիմոնյանը, Վ. Էլիբեկյանը, Մ. Կիրակոսյանը, դերասան-դերասանուհիներ Լևոն Ֆիդանյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ծաղիկ Վրույրը, Հրաչուհի Խաչատրյանը, Ծովիկ Գրիգորյանը, Ստեփան և Լիգա Ալիխանյանները, Գևորգ Փաշայանը և ուրիշներ:
Ռ. Փաշայան
