Jump to content

ՀՍՀ/ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱ, սպորտի հիմնական և առավել տարածված ձևերից, ընդգրկում է տարբեր մրցատարածությունների քայլքն ու վազքը, ցատկելը (հեռացատկ, բարձրացատկ), նետումները (սկավառակ, նիզակ, մուրճ, նռնակ), գնդի հրումը, ինչպես նաև թեթև աթլետիկական բազմամարտերը՝ տասնամարտ, հնգամարտ ևն: Ապորտային դասակարգման մեջ հաշվվում է թեթևաթլետիկական վարժությունների 60 ձև: Օլիմպիական խաղերի ծրագրում Թ. ա. ներկայացվում է տղամարդկանց 24 և կանանց 14 համարով: ՍՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում Թ ա. ֆիզիկական դաստիարակության պետական համակարգի հիմնական մասն է: Թեթևաթլետիկական վարժությունները մտնում են դպրոցականների, ուսումնական բոլոր հաստատությունների մարզական աշխատանքի պլանի մեջ, ընդգրկված են նաև աշխատավորների ֆիզկուլտուրայի պարապմունքների ծրագրում և ՊԱՊ համալիրի բոլոր աստիճանների հիմնական մասն են կազմում: Թեթևաթլետիկական առաջին մրցումներն անցկացվել են Անգլիայի Ռեգբի քաղաքի կոլեջում, 1837-ին: 1912-ին հիմնվել է Սիրողական Թ. ա-ի միջազգային ֆեդերացիա (ԻԱԱՖ): Աովետական թեթևաթլետների առաջին մրցումները տեղի են ունեցել Պետրոգրադում, 1918-ին, օլիմպիադաները՝ 1920-ին, ՌՍՖՍՀ առաջնությունները՝ 1922-ին, առաջին միջազգային հանդիպումը՝ 1923-ին, համամիութենական առաջին սպարտակիադան՝ 1923-ին: 1948-ին ՍՍՀՄ Թ. ա-ի համամիութենական ֆեդերացիան դարձել է Թ. ա-ի սիրողական միջազգային ֆեդերացիայի անդամ: 1946-ից սովետական թեթևաթլետները մասնակցում են Եվրոպայի առաջնություններին, 1952-ից` օլիմպիական խաղերին, 1964-ից՝ Եվրոպայի առաջնություններին (պատանեկան), 1965-ից՝ Եվրոպայի գավաթի մրցումներին: 1968-ին հիմնվել է Թ. ա-ի Եվրոպական ասոցիացիան (ԵԱԱ), որը միավորում է 35 ազգային ֆեդերացիա (այդ թվում՝ ՍՍՀՄ, 1972-ից): Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ևն պայմաններ ստեղծվել Թ. ա-ի զարգացման համար: 1924-ին Հայաստանի մարզիկները մասնակցել են Անդրկովկասյան զորամասերի մրցումներին, 1927-ին՝ Անդրկովկասյան արհմիութենական սպարտակիադային: Հայաստանում են աճել անվանի թեթևաթլետներ Վ. Հովհաննիսյանը, Ա. Կոնովը, Ֆ. Մելնիկը, Ա. Տեր-Հովհաննիսյանը և Եվրոպայի եռակի չեմպիոն Ի. Տեր-Հովհաննիսյանը: Ետպատերազմյան տարիներին Հայաստանում բացվել են պատանեկան թեթևաթլետիկական մարզական դպրոցներ, համալիրներ, հիմնվել մարզական ընկերություններ: 1975-ի տվյալներով Հայաստանում Թ. ա-ով զբաղվել են ավելի քան 40 հզ. պատանիներ, երիտասարդներ ու աղջիկներ: