Jump to content

ՀՍՀ/ԹԵՀԼԵՐՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՀԼԵՐՅԱՆ Սողոմոն Խաչատուրի 2.4. 1896, գ. Ներքին Բագառիճ (Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Դարանադի գավառում)—23.5.1960, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, հայ ազատագրական շարժման մարտիկ: 1912-ին ավարտել է Երգնկայի Կեդրոնական վարժարանը: Ուսումը շարունակելու նպատակով 1913-ին մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան, կռվել Անդրանիկի գնդում: 1918-ին մարտում վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս, ապա Հյուսիսային Կովկաս: 1919-ին մեկնել է Ստամբուլ, անպատիժ մնացած Թալեաթ-փաշայի հետքերով անցել մի շարք երկրներ և, վերջապես, Բեռլինում սպանել նրան (1921-ի մարտի 15-ին): Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թ-ին, իսկ գերմ. մամուլը պահանջել դատ հարուցել Թուրքիայում գերմ. դեսպան Հ. Վանգենհայմի դեմ՝ հայկ. կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար:

Վ. Գրիգորյան