Jump to content

ՀՍՀ/ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՂՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյան շրջանում, Շնող գետի աջ ափին, շրջկենտրոնից 18 կ հյուսիս-արևելք: Միավորված է Շնողի պտղաբանջարաբուծական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Մանստեֆի մենաստանը (Х III դ.), եկեղեցիներ (Х-XVII դդ.), Վարդան զորավար կոթողը (Х III Х IV դդ.), գյուղատեղիներ, գերեզմանոցներ: