ՀՍՀ/ԹԵՅՄՈՒՐԱԶ ԲԱԳՐԱՏԻՈՆԻ
ԹԵՅՄՈՒՐԱԶ ԲԱԳՐԱՏԻՈՆԻ (1782—1846), վրացի գիտնական և մշակութային գործիչ, Վրաստանի վերջին թագավոր Գեորգի Х II-ի որդին: Զբաղվել է վրացագիտության բոլոր բնագավառներով (պատմություն, գրականություն, բառարանագիտություն, ազգագրություն, աղբյուրագիտություն, քերականություն ևն): Վրաստանի առաջին մատենագետներից է: Գրել է հոգևոր երգեր, պիես («Ասպետի ծառայությունը»), թարգմանել Արիստոտելին, Տակիտոսին, Ցիցերոնին, Չամչյանին, Պուշկինին, կազմել իտալա-պարսկա-թուրքերեն բառարան: Զբաղվել է նաև ֆիզիկայով, երկրաչափությամբ, իրավագիտությամբ, բուսաբանությամբ, կենդանաբանությամբ, ռազմ. արվեստով: Ընտրվել է Ռուս. Բիբլիական ընկերության պատվավոր (1814), Փարիզի Ասիական ընկերության (1831), Պետերբուրգի ԳԱ (1837) և Հնախույզների Կոպենհագենի թագավորական ընկերության (1844) անդամ:
Գ. Մետրևելի
