Jump to content

ՀՍՀ/ԹԵՈԴՈՍԻՈՍ II

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՈԴՈՍԻՈՍ II Փոքր (Theodosius junior, մոտ 401—450), բյուգանդական կայսր 408-ից: Արկադիոսի որդին: Նրա օրոք կառուցվել են Կոստանդնուպոլսի նոր պարիսպները (413), հիմնվել է բարձրագույն դպրոց (425), ուր սովորելու են գնացել նաև Հայաստանից: 438-ին հրապարակվել է «Թեոդոսիոսի օրենսգիրք»ը, որն ընդգրկում է 312—437-ի իրավական նյութերը: Թ. Մահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին թույլատրել է հայկ. դպրոցներ բացել Հայաստանի բյուգանդական մասում: 450-ին նրա մոտ հայկ. դեսպանություն է ուղարկվել՝ Հազկերտ II-ի դեմ զինված օգնություն խնդրելու նպատակով, սակայն կայսեր մահը խանգարել է այդ ծրագրի իրականացմանը: Հայկ. սկզբնաղբյուրների համաձայն, Կարինը վերակառուցել է Թ. II և կոչել Թեոդոսուպոլիս (բյուգանդական աղբյուրները դա վերագրում են Թեոդոսիոս 1-ին):

Հ. Բարթիկյան