ՀՍՀ/ԹԵՈԴՈՐՈՍ ՔՌԹԵՆԱՎՈՐ
ԹԵՈԴՈՐՈՍ ՔՌԹԵՆԱՎՈՐ, Թեոդորոս ճգնավոր (VII դ. սկիզբ մոտ 680), հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, մատենագիր: Սովորել է Սյունյաց վարդապետարանում, ստացել է նաև հուն. կրթություն: Եղել է Արագածոտն գավառի Ս. Աստվածածին վանքի վանահայրը, հիմնել է դպրոց: Նրա սաներից են կաթողիկոսներ Հովհաննես Գ Օձնեցին և Սահակ Գ Ձորոփորեցին: Թ. Ք. բուռն քաղ. գործունեություն է ունեցել Կոմիտաս և Աղցեցի և Եզր և Փառաժնակերտցի կաթողիկոսների օրոք, երբ Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև, պաշտպանել է քաղկեդոնականներին: Նրա հակառակորդը եղել է Հովհան Մայրագոմեցին (Հովհան Մայրավանեցի), որի դեմ էլ Թ. Ք. գրել է «Զնդդէմ Մայրագումացոյն» հայտնի ճառը
Երկ. Թէոդորոսի Քռթենաւորի ճառք երեք, տես Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագոութիւնք, Վնտ., 1833, էջ 145—82:
Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968, էշ 400—407: Հ. Դավթյան
