ՀՍՀ/ԹԵՈՓԻԼՈՍ ԿԱՅՍՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՈՓԻԼՈՍ (ծն. թ. անհտ.—842), բյուգանդական կայսր 829-ից: Փոփոխակի հաջողությամբ պատերազմել է արաբների դեմ: Վարել է պատկերամարտ քաղաքականության, հալածել պավլիկյաններին: Նպաստել է գիտության զարգացմանը: Նրա օրոք հայտնի էին հայազգի գործիչներ Հովհաննես Քերականը (Թ-ի ուսուցիչը, հետագայում՝ պատրիարք) և Լեոն Փիլիսոփան:
