ՀՍՀ/ԹԵՌՆՈՆ
ԹԵՌՆՈՆ Իվ (ծն. 12.2.1932, Սենտ-Մանդե), ֆրանսիացի գրող, պատմաբան, հասարակական գործիչ: Մասնագիտությամբ բժիշկ: «ԷսԷս-ի բժշկության պատմությունը» (1969), «Տկարամիտների կոտորածը» (1971), «Գերմանացի բժիշկները և նացիոնալ-սոցիալիզմը» (1973, երեքն էլ բժիշկ Սոկրատ Հելմանի հեղինակակցությամբ) գրքերում բացահայտել է ֆաշիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում բժշկության հանցավոր ուղիներն ու մեթոդները, պատմել գազախցերում գերիների ոչնչացման մասին, ներկայացրել «երրորդ ռայխի» պարագլուխների հրեշավոր ծրագրերը: Արևմտյան երկրների թանգարաններում և գրադարաններում Թ-ի հինգ տարվա ուսումնասիրությունների արդյունքն է Հայերը: Մի ցեղասպանության պատմություն» (1977) գիրքը, որտեղ, դատապարտելով թուրք ազգայնամոլներին, հեղինակը մերկացրել է աշխարհում առաջին կանխամտածված ցեղասպանության պատճառները: 1978-ին Թ. այցելել է Սովետական Հայաստան
Երկ. Ics Armeniens. Histoire d un genocide, Բ., 1977.
Ա. Չալգուշյան
