Jump to content

ՀՍՀ/ԹԵՎՈՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԹԵՎՈՍՅԱՆ Սարգիս Խաչատուրի 13.3. 1907, գ. Դավալու (այժմ՝ ՀՍՍՀ Արարատի շրջանի Արարատ ք.)—23.11.1974, Երեվան 1, սովետական պետական աշխատող, ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1964): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Երեվանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ը (1934): 1952—61-ին եղել է Կիրովականի քիմկոմբինատի դիրեկտոր, 1961—65-ին՝ ՀՍՍՀ ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ, 1965—1969-ին՝ ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստր, 1969—71-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի քիմ. արդյունաբերության վարչության պետ, 1971—74-ին՝ Երևանի քաղսովետի Գործկոմի նախագահի առաջին տեղակալ: Մեծ ավանդ ունի հանրապետության քիմ. արդյունաբերության զարգացման գործում: ՍՍՀՄ V գումարման Գերագույն սովետի և ՀՍՍՀ IV և VI—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Թի անունով է կոչվում Կիրովականի քիմ. տեխնիկումը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշանով: