ՀՍՀ/ԹԵՐԱՊԱՏՐԱՍՏ ՄԵՏԱՂՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԹԵՐԱՊԱՏՐԱՍՏ ՄԵՏԱՂՆԵՐ, գունավոր մետաղներ, որոնք ստացվում են (հանքաքարի կամ նրա խտանյութի հալման դեպքում) խառնուկների զգալի պարունակությամբ: Այդպիսի մետաղներ են, օրինակ, թերապատրաստ պղինձը, կապարը և ցինկը, որոնք սովորաբար պարունակում են 1 2 խառնուկներ: Վերջիններս հեռացվում են զտմամբ (տես Զտում մետաղների): Երբեմն խառնուկները լինում են բարձրարժեք (օրինակ, ոսկին ու արծաթը թերապատրաստ պղնձում):
